15:47 29 հունվարի, 2026ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի վերջին տուրի խաղերի արդյունքներով շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։
Մրցանակին հավակնում են՝ Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն , պորտուգալական «Բենֆիկայի» նորվեգացի կիսապաշտպան Անդրեաս Շելդերուպը, Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Տիլմանը եւ «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել՝ «Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», «Սպորտինգը» եւ «Մանչեսթեր Սիթին»։
Անցումային փլեյ-օֆֆ փուլոմ հանդես կգան 9-24-րդ տեղերը զբաղեցրած 16 թիմեր՝ «Ռեալ Մադրիդ», «Ինտեր», ՊՍԺ, «Նյուքասլ Յունայթեդ», «Յուվենտուս», «Ատլետիկո Մադրիդ», «Ատալանտա», «Բայեր», «Բորուսիա Դորտմուն», «Օլիմպիակոս», «Բրյուգե», «Գալաթասարայ», «Մոնակո», «Ղարաբաը», «Բուդյո-Գլիմտ» եւ «Բենֆիկա»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.