22:21 27 հունվարի, 2026Թեմի Աբրահամը վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա։ «Աստոն Վիլան» «Չելսիի» նախկին խաղացողի համար թուրքական «Բեշիկթաշին» վճարել է 21 միլիոն եվրո, հաղորդում է թուրքական ակումբի կայքը։
Աբրահամը Թուրքիայում անցկացրեց կես տարի իտալական «Ռոմայից» Ստամբուլ տեղափոխվելուց հետո։
Թուրքիայի առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 18 հանդիպման, խփեց 7 գոլ։
Transfermarkt-ը Թեմի Աբրահամի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։
Թեմի Աբրահամը 2018-2019-ին վարձակալությամբ հանդես էր եկել «Աստոն Վիլայում»՝ 40 խաղում խփելով 26 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.