AusOpen. Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:27   27 հունվարի, 2026

Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը (Գերմանիա) դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Նա  6:3, 6:7 (5:7), 6:1, 7:6 (7:3) հաշվով պարտության է մատնել աշխարհի 29-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Թիենին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 13 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի դիմակայության հաղթողը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.