09:08 26 հունվարի, 2026UFC նախագահ Դանա Ուայթը չի բացառել, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) կմասնակցի առաջիկայում Վաշինգտոնի Սպիտակ տանը նախատեսված UFC մրցաշարին։
«Բոլորը ճիշտ են՝ անարդար համարելով Արման Ծառուկյանի բացակայությունը տիտղոսային մենամարտերում։ Հստակ չեմ կարող պատասխանել, բայց հավանական է, որ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա մրցաշարին Սպիտակ տանը»,- ասել է Դանա Ուայթը UFC 324 մրցաշարից հետո տեղի ունեցած ասուլիսում։
ԱՄՆ նախագահի նստավայրում UFC-ի առաջին մրցաշարը նախատեսված է հունիսի 14-ին եւ նվիրված կլինի ԱՄՆ-ի 250-ամյակին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.