Եվրո-2026․ Հայաստանի թիմը հաղթեց չեխերին եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ

17:36   25 հունվարի, 2026

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2026-ի փլեյ-օֆֆ (1/4 եզրափակիչ)։ Խմբային փուլի երկրորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 5:4 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ եւ B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղը։

Չեխիայի հավաքականից երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պավել Դրոզդը։

Երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Վլադիմիր Սանոսյանը։ 7-րդ րոպեին Հայաստանի թիմին առաջ մղեց Նիկիտա Խրոմիխը։

19-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Չեխիայի հավաքականի խաղացող Թոմաշ Կուդելկան։

24-րդ րոպեին չեխերի երկրորդ գոլը խփեց Ֆրանսիսկո Միկուսը։ 26-րդ րոպեին հեռացվեց Չեխիայի թիմի խաղացող Իրժի Զապոտոցկին։

31-րդ րոպեին Արսեն Պետրոսովն եւ Նիկիտա Խրոմիխը խփեցին Հայաստանի թիմի չորրորդ եւ 5-րդ գոլերը։ 

38-րդ եւ 39-րդ րոպեներին չեխերից դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Դրոզդը։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել ուկրաինացիների նկատմամբ։

Երրորդ տուրում Հայաստանի թիմը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի թիմի հետ։

Standings provided by Sofascore



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.