«Բավարիայի» անսպասելի պարտությունը Մյունխենում (տեսանյութ)

20:27   24 հունվարի, 2026

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց «Աուգսբուրգի» հետ։ Հյուրերը հասան կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկավ «Բավարիայի» ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն։

Վերջնամասում «Աուգսբուրգի» գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Արթուր Շավեսը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Հան-Նոա Մասենգոն։

«Բավարիան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աուգսբուրգը» 13-րդն է՝ 19 միավոր։

«Բավարիան» առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 1:2 (տեսանյութ)

Հիրոկի Իտո, 23 - Արթուր Շավես, 75, Հան-Նոա Մասենգո, 81

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.