01:47 9 հունվարի, 2026Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Ջենոային» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 1:1:
28-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ իտալացի հարձակվող Լորենցո Կոլոմբոն (տեսանյութ)։
Միլանյան թիմին պարտությունից փրկեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի գոլն ավելացված երկրորդ րոպեին (տեսանյութ)։
Ավելացված 9-րդ րոպեին «Ջենոան» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն ռումինացի կիսապաշտպան Նիկոլաե Ստանչուն բարձր հարվածեց։
«Միլանը» 39 միավորով երկրորդն է, «Ջենոան» 17-րդ տեղում է՝ 16 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.