Յուրա Մովսիսյան․ Շատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ

21:02   19 դեկտեմբերի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային թիմի արդյունքները։

«Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի խումբը շատ ծանր էր։ Պորտուգալիան երկրորդ կամ երրորդ թիմն է աշխարհում, եթե ոչ՝ ուժեղագույնը։ Հունգարիան ու Իռլանդիան նույնպես շատ լավ թիմեր են։

Ես իսկապես հավատում եմ մեր մարզիչին։ Նրան պետք է ժամանակ տալ, որպեսզի թիմը ճիշտ մտածելակերպ ձեռք բերելի։ Կարծում եմ՝ Մելիքյանը կարող է դա անել։ Արդեն խաղացողները մոտիվացված են, հավատում են նրան։ Եթե ժամանակ տանք Մելիքյանին, շուտով կտեսնենք այլ թիմ։

Գիտեմ, որ հիմա հավաքականն այնքան էլ լավ արդյունքներ չունի, բայց չեմ ցանկանում կենտրոնանալ դրա վրա։ Թիմի մոտ շատ բաներ աշխատում էին, բայց, ցավոք, խաղում էինք Պորտուգալիայի դեմ։ Բայց ես տեսնում եմ՝ ինչպես է աշխատում Մելիքյանը եւ շատ լավատես եմ Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ։

Այո, հիմա աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը մեծ է, բայց չմոռանանք, որ Հայաստանը խաղում է Եվրոպայում՝ ուժեղագույն ֆուտբոլային մայրցամաքում։ Այլ գոտիներից թիմերն ավելի հեշտ են եզրափակիչ փուլ դուրս գալիս։ Եվրոպայում դա երբեք հեշտ չի լինի։ Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում մենք կտեսնենք Հայաստանի հավաքականին խոշոր միջազգային մրցաշարում։ Բայց դա հեշտ չի լինի»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.