12:07 15 դեկտեմբերի, 2025Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նորայր Նոել Միքայելյանը նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:
Լոս Անջելեսում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Նոել Միքայելյանը առաջին ծանր քաշային կարգում 12 ռաունդանոց ռեւանշ մենամարտում հաղթել է աշխարհի չեմպիոն շվեդ Բադու Ջեքին եւ վերադարձրել տիտղոսը: Մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են նրան։
Նորայր «Նեոլ» Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 31 մենամարտ, տարել 28 հաղթանակ, կրել 3 պարտություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.