23:39 11 դեկտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց 26-ամյա դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը։
57-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» 28-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։
«Նոան» 8 միավորով ընթացիկ 13-րդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.