17:39 11 դեկտեմբերի, 2025Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանն իր մարզական կարիերայում առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բազեյանը 0:5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
Բազեյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։ 1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային: Քառորդ եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտեց լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Արթուր Բազեյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով եւ 75.000 ԱՄՆ դոլարով:
Հայաստանի հավաքականի առաջին մեդալակրին պարգեւատրեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.