ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ռեալից», օրվա արդյունքները (տեսանյութ)

01:57   11 դեկտեմբերի, 2025

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին 6-րդ տուրի հանդիպումները։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց բելգիական «Բրյուգեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» Պորտուգալիայում 0:2 հաշվով պարտվեց «Բենֆիկային»։

Տիտղոսը պաշտպանող ֆրանսիական ՊՍԺ-ն արտագնա խաղում 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

Դեկտեմբերի 10

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոդրիգո, 28 - Նիկո Օ’Ռայլի, 35, Էրլինգ Հոլանդ, 43, 11մ

«Բրյուգե» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)

Նոնի Մադուեկե, 25, 47, Գաբրիել Մարտինելի, 56

 «Աթլետիկ Բիլբաո» - ՊՍԺ՝ 0։0

«Բայեր» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:2

Բրունո Գիմարայնս, 13, ինքնագոլ, Ալեխանդրո Գրիմալդո, 88 - Էնթոնի Գորդոն, 51, 11մ, Լյուիս Մայլի, 74

«Բենֆիկա» - «Նապոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Ռիչարդ Ռիոս, 20, Լեանդրո Բարեյրո, 49

«Բորուսիա Դորտմունդ» - «Բուդյո-Գլիմտ»՝ 2:2

Յուլիան Բրանդտ, 18, 51 - Հայթամ Ալեեսամի, 42, Իենս Պետեր Հյոուգե, 75

«Յուվենտուս» - «Պաֆոս»՝ 2:0

Ուեսթոն Մաքենի, 67, Ջոնաթան Դեւիդ, 73

«Ղարաբաղ» - «Այաքս»՝ 2:4

Կամիլո Դուրան, 10, Մատեուս Սիլվա, 47 - Կասպեր Դոլբերգ, 39, Օսկար Գլուխ, 79, 90, Անտոն Գոեի, 83

«Վիլյառեալ» - «Կոպենհագեն»՝ 2:3

Սանտիագո Կոմեսանյա, 47, Տանի Օլուվասեյի, 56 - Մոհամեդ Էլյունուսի, 2, Էլիաս Աշուրի, 48, Անդրեաս Կորնելիուս, 90

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.