20:38 10 դեկտեմբերի, 2025Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) վստահ հաղթանակներով դուրս եկան Դուբայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանին եւս երկու բրոնզե մեդալ:
86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ:
Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում:
2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց ղազախ Նուրլան Սապարբային:
Չալոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովին:
Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.