Ֆորմուլա–1. Ամենաշատ վաստակած ավտոարշավորդների տասնյակը

18:17   10 դեկտեմբերի, 2025

Ֆորմուլա–1–ի «Ռեդ Բուլի» թիմի հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը գլխավորում է ամենաշատ վաստակած ավտոարշավորդների տասնյակն ավարտված մրցաշրջանում։

Ֆերստապենը վաստակել է 76 միլիոն դոլար, հաղորդում է Forbes–ը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանադի Լանդո Նորիսը («Մաքլարեն») երրորդն է՝ 57,5 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում «Ֆերարիի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է՝ 70,5 միլիոն դոլար։

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 76 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 65, բոնուսներ՝ 11)
  2. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ 70,5 (70 + 0,5)
  3. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 57,5 (18 + 39,5)
  4. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 36,5 (10 + 26,5)
  5. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 30 (30)
  6. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 26,5 (24 + 2,5)
  7. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 26 (15 + 11)
  8. Լանս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ 13,5 (12 + 1,5)
  9. Կառլոս Սայնս («Ուիլյամս»)՝ 13 (10 + 3)
  10. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)՝ 12,5 (5 + 7,5)


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.