23:54 7 դեկտեմբերի, 2025«Մաքլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լանդո Նորիսն առաջին անգամ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ ընդհանուր հաշվարկում 2 միավոր գերազանցելով «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ, հոլանդացի Մաքս Ֆերստապենին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։
Վերջին փուլում (24-րդ)՝ Աբու Դաբիի Մեծ մրցանակում, Ֆերստապենը նվաճեց հաղթողի կոչումը, Լանդո Նորիսը գրավեց երրորդ տեղը, ինչը բավարար էր ընդհանուր հաշվարկում առաջինը լինելու համար։ Աբու Դաբիում երկրորդ տեղը գրաված ավստրալացի Օսկար Պիաստրին ընդհանուր հաշվարկում երրորդն է։
Կոնստրուկտորների գավաթը նվաճեց «Մաքլարենը»։
Ֆորմուլա-1, ընդհանուր հաշվարկ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.