21:40 7 դեկտեմբերի, 2025Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը տպավորիչ հաղթանակ տարավ Կոմորյան կղզիների ներկայացուցիչ Հասանի Բեյն Չեկի նկատմամբ:
Առաջին եւ երկրորդ ռաունդներում բացարձակ առավելություն ունենալով՝ հայ բռնցքամարտիկը երրորդ ռաունդում մրցակցին երկու անգամ նոկդաունի ենթարկեց: Ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը եւ հաղթանակը շնորհեց Ժիրայր Սարգսյանին:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության 4-րդ մրցումային օրը հաղթանակով մեկնարկեց նաեւ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը 4:1 հաշվով պարտության մատնեց հնդիկ Շուբհամ Շուբհամին:
Քիչ անց աշխարհի առաջնությունում երկրորդ մենամարտը կանցկացնի Արարատ Հարությունյանը (71 կգ ), որը կմրցի Ղազախստանը ներկայացնող Ալբայխան Ժուսուպովի հետ: Հաղթանակի դեպքում Արարատ Հարությունյանը դուրս կգա քառորդ եզրափակիչ:
Առաջին մենամարտում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով հաղթել էր Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.