Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Հովհաննիսյանը հաղթեց մեկնարկում

19:09   7 դեկտեմբերի, 2025

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հերթական ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում:

63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը առաջին մենամարտում մրցեց հնդիկ Շուբհամ Շուբհամի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ՝ 4:1:

Առաջին ռաունդում մրցավարներից միայն մեկը Նարեկ Հովհաննիսյանին հաղթանակ չշնորհեց: Հաջորդ ռունդներում Հովհաննիսյանը հաղթեց բացարձակ առավելությամբ:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Ժիրայր Սարգսյանը(57 կգ)  եւ Արարատ Հարությունյանը (71 կգ )։

Ժիրայր Սարգսյանը (57 կգ) ուժերը կչափի Կոմորյան կղզիների ներկայացուցիչ Հասանի Բեյն Չեկի հետ: Արարատ Հարությունյանը (71 կգ) երկրորդ մենամարտում կմրցի Ղազախստանը ներկայացնող Ալբայխան Ժուսուպովի հետ: Հաղթանակի դեպքում Արարատ Հարությունյանը դուրս կգա քառորդ եզրափակիչ:

Առաջին մենամարտում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով հաղթել էր Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.