ԱԱ․ Վախթանգ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանն առանց պայքարի դուրս եկան 1/8 եզրափակիչ

22:57   4 դեկտեմբերի, 2025

Վախթանգ Հարությունյանին (75 կգ) եւ Նարեկ Մանասյանին (92 կգ)  հաղթանակներ շնորհվեցին՝ առանց պայքարի: Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները կշռման արարողության ժամանակ չեն համապատասխանել իրենց քաշային կարգին:

Վախթանգ Հարությունյանի մրցակիցը պետք է լիներ նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն է, Նարեկ Մանասյանի մրցակիցը՝ Կուկի կղզիները ներկայացնող  Մայքլ Շուստերը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը պայքարը կշարունակեն 1/8-րդ եզրափակիչում:

Առաջին մրցումային Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից հաղթանակով մեկնարկեց Արարատ Հարությունյանը (71 կգ), որը 5:0 հաշվով հաղթեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.