01:25 4 դեկտեմբերի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալն» ընդունեց «Բրենթֆորդին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։ Ավելացված ժամանակում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։
«Արսենալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Բրենթֆորդը» 13-րդն է՝ 19 միավոր։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Արսենալ» - «Բրենթֆորդ»՝ 2:0
Միկել Մերինո, 11, Բուկայո Սակա, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.