17:49 14 դեկտեմբերի, 2012Ինձ համար նշանակություն չունի, թե ում հետ եմ մենամարտելու, հայտարարել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: 32-ամյա բռնցքամարտիկն անդրադարձել է ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտին:
«Աշխատում եմ, որպեսզի հաղթեմ դեկտեմբերի 15-ին: Հեշտությամբ ոչինչ չի տրվում: Բուադլան մարտիկ է: Միշտ շարժվում է առաջ եւ ցանկանում է մենամարտն ավարտել մեկ հարվածով: Եթե նույնիսկ մեկ հարված բաց թողնեմ, ապա շատ դժվար կլինի ինձ համար, այդ իսկ պատճառով պետք է զգուշանամ նրանից: Ես պետք է չսխալվեմ եւ, օգտվելով մրցակցի սխալներից, պատժեմ նրան: Կան շատ բռնցքամարտիկներ, որոնք աշխատում են մեկ՝ եզրափակիչ հարվածի վրա: Ինչ կարող ես ասել այդ բռնցքամարտիկներին, որոնք կարող են օգտվել մեկ հնարավությունից եւ հասնել հաջողության: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ շանս ունի: Մեկ հարված եւ ամեն ինչ ավարտված է: Բռնցքամարտիկը պետք է շատ զգույշ լինի: Կարեւոր չէ, թե ինչ տիտղոս ունի մրցակիցը, բոլորի հետ պետք է զգույշ գործել: Ես հաճախ եմ պաշտպանվում, բայց դա չի նշանակում՝ չեմ հարձակվում: Իմ մարտավարությունն է՝ նախ պաշտպանվել, հետո անցնել հարձակման:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, ապա ես պատրաստ եմ ռեւանշի: Միշտ պատրաստ եմ մենամարտել: Մրցակիցներ ընտրելու հարցով զբաղվում է իմ մենեջերը: Ինձ համար նշանակություն չունի, թե ում հետ եմ մենամարտելու»,- Աբրահամի խոսքը փոխանցում է sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.