Էրլինգ Հոլանդի 100 գոլերը Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

16:24   3 դեկտեմբերի, 2025

Պրեմիեր լիգան ներկայացրել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի  100 գոլերը Անգլիայի առաջնություններում։

25-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ բոլորից արագ հասավ այդ ցուցանիշին։ Նրան պահանջվեց 111 հանդիպում։ Առաջին գոլը Պրեմիեր լիգայում Էրլինգ Հոլանդը խփել է 2022թ․ օգոստոսի 7-ին։

Երկրորդ տեղում է «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը, որը Անգլիայի առաջնություններում 100 գոլ խփել է 125 խաղում։

Երրորդ տեղում «Տոտենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնն է, որը 142 խաղում էր խփել առաջին 100 գոլը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.