02:16 3 դեկտեմբերի, 2025Լեւերկուզենի «Բայերն» ու «ՌԲ Լայպցիգը» դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ։
«Բայերը» Դորտմունդում նվազագույն հաշվով հաղթեց «Բորուսիային» (տեսանյութ)։ Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իբրահիմ Մազան։
«ՌԲ Լայպցիգը» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Մագդեբուրգի» նկատմամբ (տեսանյութ)։
11-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ «Մագդեբուրգի» կոտդիվուարցի կիսապաշտպան Սիլաս Գնական։
19-րդ րոպեին պատասխան գոլը խփեց նորվեգացի հարձակվող Անտոնիո Նուսան։ 29-րդ եւ 54-րդ րոպեներին աչքի ընկավ ավստրիացի կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.