Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում խփեց 100-րդ գոլը՝ բոլորից արագ պատմության մեջ (տեսանյութ)

00:17   3 դեկտեմբերի, 2025

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց իր 100-րդ գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ դառնալով ռեկորդակիր (տեսանյութ)։

25-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ բոլորից արագ հասավ այդ ցուցանիշին։ Նրան պահանջվեց 111 հանդիպում։

Երկրորդ տեղում է «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը, որը Անգլիայի առաջնությունում 100 գոլ խփել է 125 խաղում։

Երրորդ տեղում «Տոտենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնն է, որը 142 խաղում էր խփել առաջին 100 գոլը։

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Ֆուլհեմին» եւ հաղթում է 3:0 հաշվով։ Ընթանում է առաջին խաղակեսը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.