ԱԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Դուբայ

11:40   1 դեկտեմբերի, 2025

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծ պատվիրակությամբ մեկնեց Դուբայ` մասնակցելու  աշխարհի առաջնությանը։ Մրցավայրում հայ բռնցքամարտիկների կողքին կլինեն ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն  ու Սամսոն Խաչատրյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա նաև մրցավար՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով։

48 կգ Բարեղամ Հարությունյան

51 կգ Ռուդոլֆ Գարբոյան

54 կգ Դավիթ Եգորյան

57 կգ Ժիրայր Սարգսյան

60 կգ Արթուր Բազեյան

63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան

67 կգ Արմեն Մաշակարյան

71 կգ Արարատ Հարությունյան

75 կգ Վախթանգ Հարությունյան

80 կգ Արտուշ Հովհաննիսյան

86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան

92 կգ Նարեկ Մանասյան

+92 կգ Դավիթ Չալոյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան

Մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.