19:52 30 նոյեմբերի, 2025Իտալիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Պիզային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ «Ինտերի» պահեստայինների թվում է։ Նա խաղադաշտ դուրս չեկավ։
«Ինտերը» 27 միավորով երկրորդն է, «Պիզան» 18-րդն է՝ 10 միավոր։
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Պիզա» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 69, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.