20:31 29 նոյեմբերի, 2025Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բավարիան» ընդունեց հետնապահներից «Սանկտ Պաուլիին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սանկտ Պաուլիի» 23-ամյա բենինցի հարձակվող Անդրեա Ուտոնջին։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 31-ամյա պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն 44-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։
«Բավարիայի» հաղթական գոլը ավելացված երրորդ րոպեին խփեց 28-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
Ավելացված 7-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ 24-ամյա սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։
«Բավարիան» 11 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սանկտ Պաուլին» նախավերջինն է՝ 7 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Բավարիա» - «Սանկտ Պաուլի»՝ 3:1 (տեսանյութ)
Ռաֆայել Գերեյրու, 44, Լուիս Դիաս, 90+3, Նիկոլաս Ջեքսոն, 90+7 - Անդրեա Ունտոնջի, 6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.