ԿԼ․ «Նոան» ոչ ոքի խաղաց «Աբերդինի» հետ (տեսանյութ)

01:57   28 նոյեմբերի, 2025

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց շոտլանդական «Աբերդինին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի շոտլանդացի հարձակվող Քեւին Նիսբեթը։

52-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

«Նոան» 5 միավորով 23-րդն է։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն մնացած 8 ուղեգրերը։

Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր

«Աբերդին» - «Նոա»՝ 1:1 (տեսանյութ)

Քեւին Նիսբեթ, 45 - Նարդին Մուլահուսեյնովիչ, 52

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.