ՉԼ․ 18-ամյա Էստեւաոն կրկնեց Մբապեի եւ Հոլանդի ցուցանիշը

11:07   26 նոյեմբերի, 2025

Աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» 18-ամյա բրազիլացի հարձակվող Էստեւաոն դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց 19 եւ ցածր տարիքում Չեմպիոնների լիգայի իր առաջին երեք հանդիպումներում մեկնարկային կազմում դառնալ գոլի հեղինակ, հաղորդում է Opta-ն։

Նախկինում նման ցուցանիշ ունեցել են ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

5-րդ տուրում Էստեւաոն գրավել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դարպասը, «Չելսին» հաղթել է 3:0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.