Բելինգեմի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

01:57   24 նոյեմբերի, 2025

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Դին Հոյսենը եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Էլչեի» գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Ալեյս Ֆեբասը եւ ուրուգվայցի հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը։

«Ռեալը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Էլչեն» 11-րդ տեղում է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Էլչե» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:2 (տեսանյութ)

Ալեյս Ֆեբաս, 53, Ալվարո Ռոդրիգես, 84 – Դին Հոյսեն, 78, Ջուդ Բելինգեմ, 87



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.