Արման Ծառուկյանը հաղթեց Դեն Հուքերին

00:53   23 նոյեմբերի, 2025

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC 265 մրցաշարում թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մենամարտեց դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերի (Նոր Զելանդիա) հետ եւ հաղթեց խեղդող հնարքով:

Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հարվածներից հետո խեղդող հնարքով ավարտեց մենամարտը:

Հայ մարտիկը օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո: Նրան մարզադահլիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի եւ Արցախի դրոշներով: Ծառուկյանին մարզադահլիճում աջակցում էին նաեւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Արսեն Հարությունյանը: Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը:

Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9 նոկաուտով եւ կրել 3 պարտություն:  Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուքերը 35 տարեկան է: UFC-ում ունի 24 հաղթանակ 12 պարտություն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.