21:16 22 նոյեմբերի, 2025Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Կատալոնական թիմն առաջին հանդիպումն անցկացրեց «Կամպ Նոու» ստադիոնում վերակառուցումից հետո։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, աչքի ընկան նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։
«Բարսելոնան» 31 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 17 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 4:0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 4, Ֆերան Տորես, 45+3, 90, Ֆերմին Լոպես Մարտին, 48
Հեռացում՝ Օյան Սանսետ («Աթլետիկ Բիլբաո»), 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.