11:56 18 նոյեմբերի, 2025Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետարանի հայտարարությանը։
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի հրապարակմանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ սամբոյի ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:
Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով, լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։
Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել սամբոյի մարզիկների և մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեական նպատակներով»,- նշվում է հայտարարությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.