Հայաստանի հավաքականը պարտվեց պորտուգալացիներին՝ 1:9 (տեսանյութ)

19:56   16 նոյեմբերի, 2025

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Պորտուում հյուրընկալվեց Պորտուգալիան հավաքականին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 1:9 հաշվով։

7-րդ րոպեին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Վիլյառեալի» 22-ամյա պաշտպան Ռենատու Վեյգան (տեսանյութ)։

18-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։

28-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» 22-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հետփոխանցում կատարեց դարպասապահ Հենրի Ավագյանին, սակայն առաջինը գնդակին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը եւ առաջ մղեց Պորտուգալիայի հավաքականին (տեսանյութ)։

2 րոպե անց ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաու Նեւեշը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը (տեսանյութ)։

Ժոաու Նեւեշը 42-րդ րոպեին տուգանայինից խփեց իր երկրորդ գոլը (տեսանյութ)։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիայի» 33-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը (տեսանյութ)։

52-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ)։

72-րդ րոպեին «Նոայի» 21-ամյա պաշտպան Սերգեյ Մուրադյանը սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում թույլ տվեց եւ Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց 7:1` խփելով իր երրորդ գոլը (տեսանյութ)։ Նա ազգային թիմում առաջին անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Ֆրանսիական ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաո Նեւեշը եւս առաջին հեթ-տրիկը ձեւակերպեց Պորտուգալիայի հավաքականում։

Նեւեշը իր երրորդ գոլը խփեց 81-րդ րոպեին (տեսանյութ)։ Այս խաղում նա իր առաջին գոլերը խփեց ազգային թիմում։

Ավելացված երկրորդ րոպեին Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն խփեց 9-րդ գոլը։

Պորտուգալիան 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իռլանդիան, որը Բուդապեշտում 3:2 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով ուղեգրի համար փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու հնարավորություն։

ԱԱ-2026, եվրոպական գոտի, ընտրական մրցաշար

F խումբ

Պորտուգալիա - Հայաստան` 9։1

Ռենատու Վեյգա, 7, Գոնսալու Ռամուշ, 28, Ժոաու Նեւեշ, 30, 41, 81, Բրունու Ֆերնանդեշ, 45+3, 11մ, 52, 72, 11մ, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2 - Էդուարդ Սպերցյան, 18

Հունգարիա - Իռլանդիա՝ 2:3 (տեսանյութ)

Դանիել Լուկաչ, 4, Բարնաբաշ Վարգա, 37 - Տրոյ Փերոթ, 15, 11մ, 80, 90+6

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.