09:57 12 նոյեմբերի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան գերազանցել է ամերիկացի Սերենա Ուիլյամսի ռեկորդը մեկ մրցաշրջանում ստացած մրցանակային գումարի չափով, հաղորդում է TNT Sports-ը։
Բելառուսի ներկայացուցիչն այս տարի մրցաշարերում ստացել է 15 008 519 դոլար մրցանակային գումար։
Սերենա Ուիլյամսը 2013 թվականին ստացել էր 12 385 572 դոլար։
2013-ին Սերենա Ուիլյամսը հաղթել էր «Ռոլան Գարոսում», US Open-ում եւ տարվա ամփոփիչ առաջնությունում՝ WTA Finals-ում։
Այս տարի Սաբալենկան հաղթել է US Open-ում, Մադրիդի եւ Մայամիի WTA-1000 մրցաշարերում եւ Բրիսբենի WTA-500 մրցաշարում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.