19:45 13 դեկտեմբերի, 2012Բրիտանական Մայնհեդ քաղաքում տեղի ունեցած դարթսի մրցաշարի ժամանակ անհավանական միջադեպ է տեղի ունեցել։
Ֆիլ Թեյլորի եւ Քիմ Հայբրեխտի դիմակայությանը հետեւելու համար հավաքված մոտ չորս հազար երկրպագուները 33-ամյա Նաթան Գրինդալին նմանեցրել են Հիսուս Քրիստոսին եւ սկսել են վանկարկել «Հիսուս-Հիսուս»։ Աղմուկն ընդհատել է եզրափակիչ խաղը։
Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել Նաթանին դուրս հրավիրել դահլիճից։ Տղամարդը հարեւան բարում է հեռուստացույցով հետեւել խաղի ընթացքին, հաղորդում է Daily Mirror-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.