02:03 10 նոյեմբերի, 2025Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց 4:2 հաշվով։
Կատալոնական թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Աչքի ընկավ նաեւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 3 միավոր։ «Սելտան» 13-րդն է՝ 13 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:4
Սերխիո Կարեյրա, 11, Բորխա Իգլեսիաս, 43 - Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 11մ, 37, 73, Լամին Յամալ, 45+4
Հեռացում՝ Ֆրենկի Դե Յոնգ («Բարսելոնա»), 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.