«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» Գվարդիոլայի 1000-րդ խաղում (տեսանյութ)

22:27   9 նոյեմբերի, 2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց չեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Գոլերը խփեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը եւ բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

Մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անցկացրեց 1000-րդ հանդիպումը մարզչական կարիերայում։

«Մանչեսթեր Սիթին» 22 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 4 միավոր։ «Լիվերպուլը» 8-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 29, Նիկո Գոնսալես, 45+3, Ժերեմի Դոկու, 63

Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), 13

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.