ԱԱ․ Գոռ Հարությունյանը եւ Արման Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

13:51   9 նոյեմբերի, 2025

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը եւ Արման Ավանեսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Գոռ Հարությունյանը երրորդն է մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում,  Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում։ Առաջնությանը մասնակցում է շուրջ 500 մարզիկ՝ ավելի քան 70 պետությունից, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) 37-րդ կոնգրեսում կայացան նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները և նոր երկրների անդամագրումը։ FIAS ընտանիքի անդամ դարձան Նիգերիան, Տոգոն, Մալդիվները, Սամբոյի Կենտրոնաաֆրիկյան ֆեդերացիան ու Բոսնիայի և Հերցեգովինայի սամբոյի ֆեդերացիայի միությունը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի կազմում ընտրվեց նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.