18:06 13 դեկտեմբերի, 2012Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության վերջին իրավաբանական ձեւակերպումները կատարվել են դեկտեմբերի 13-ին եւ «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստն այժմ «սպարտակցի» է, հաղորդում է Ռուսաստանի իննակի չեմպիոնի պաշտոնական կայքը։
25-ամյա ռմբարկուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։ Ֆուտբոլիստը նոր ակումբում մարզումները կսկսի հունվարի 20-ին, երբ թիմը կվերադառնա արձակուրդից։ Առաջին հավաքը նախատեսված է Արաբական Էմիրություններում։
Ավելի վաղ նշվել էր, որ Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.