ԿԼ․ «Նոան» պարտվեց Չեխիայի գավաթակրին (տեսանյութ)

23:45   6 նոյեմբերի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց  Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցի» հետ։

Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ)։

Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, որին գոլային փոխանցում կատարեց ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։

24-րդ րոպեին գվինեացի կիսապաշտպան Աբդուլայե Սիլան կրկնապատկեց չեխական ակումբի առավելությունը։

«Նոան» 4 միավորով ընթացիկ 15-րդ տեղում է։

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.