ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

11:52   6 նոյեմբերի, 2025

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմեն, բելգիական «Բրյուգեի» եզրային հարձակվող Կառլուշ Ֆորբշ, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդեն, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինո։

Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղում (3:0) Օսիմենը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Ֆորբշի երկու գոլն ու մեկ գոլային փոխանցումը «Բրյուգեին» թույլ էր տվել 3:3 հաշվով ոչ ոքի խաղալ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Ֆոդենը դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (4:1)։ Մերինոն երկու գոլ է խփել չեխական «Սլավիային» (3:0)։

12-ական միավորով առաջատարներ են «Բավարիան», «Արսենալն» ու «Ինտերը»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.