01:38 5 նոյեմբերի, 2025Աշխարհի 119-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։ Հիվանդության պատճառով 2 ամսից ավելի բաց թողած թենիսիստուհին առաջին շրջանում մրցել է աշխարհի 191-րդ ռակետ, Վրաստանի ներկայացուցիչ Եկատերինա Գորգոձեի հետ եւ պարտվել է 3։6, 3։6 հաշվով:
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում պարտություն կրելուց հետո Էլինա Ավանեսյանը մրցաշարի չէր մասնակցել։
Սեպտեմբերին Էլինա Ավանեսյանը հայտնել էր, որ մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով կարիերայում դադար է վերցնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.