01:44 3 նոյեմբերի, 2025Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Ռոմային» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը խփեց սերբ պաշտպան Ստրախինյա Պավլովիչը։
82-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալա։ Սեյվ կատարեց ֆրանսիացի դարպասապահ Միկ Մենիանը։
«Միլանը» 21 միավորով երրորդն է, «Ռոման» նույնքան միավորով չորրորդն է։ 21 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «Ինտերը»։
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Միլան» - «Ռոմա»՝ 1:0
Ստրախինյա Պավլովիչ, 39
Չիրացրած 11մ՝ Պաուլո Դիբալա («Ռոմա»), 82 (տեսանյութ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.