23:26 2 նոյեմբերի, 2025Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էլչեին» եւ հաղթեց 3:1 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Երկու գոլային փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։
«Բարսելոնան» 25 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Էլչեն» 9-րդն է՝ 14 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բարսելոնա» - «Էլչե»՝ 3:1
Լամին Յամալ, 9, Ֆերան Տորես, 11, Մարկուս Ռեշֆորդ, 61 - Ռաֆայել Միռ, 42
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.