Երիտասարդների ԵԱ. Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

19:28   2 նոյեմբերի, 2025

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):

Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 98 կգ: Հաջորդ փորձերով ձախողեց 101 եւ 102 կգ-երը: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն է:

Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ, ապա՝ 130 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 133 կգ-ը ձախողեց:

Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) եւ Տիգրան Կարապետյանը (71 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մերի Միսակյան (69 կգ):  Եվրոպայի Մ23 առաջնությունում  ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.