«Ինտերը» հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

17:31   2 նոյեմբերի, 2025

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Ինտերի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ժիովանեն։

Ավելացված չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Վերոնայի» դանիացի պաշտպան Մարտին Ֆրեսեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից։

«Ինտերը» 21 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 1:2 

Ժիովանե, 40 - Պյոտր Զելինսկի, 16, Մարտին Ֆրեսե, 90+4

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.