21:31 31 հոկտեմբերի, 2025Վահե Աղասյանը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։
Նախնական փուլում Վահե Աղասյանը հաղթել էր բուլղարացի Հրիստո Հրիստովին, իսպանացի Լոպես Բարոսոյին, մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, կիսաեզրափակիչում՝ բելգիացի Օլիվիե Նայերին։
60 կգ քաշային կարգում հանդես եկավ նաեւ Մարտին Բադալյանը, որը պարտվեց մեկնարկային գոտեմարտում։
66 կգ քաշային Ժիրայր Համբարյանը երկու հաղթանակից հետո դուրս մնաց պայքարից եւ մեդալ չնվաճեց։
73 կգ քաշային կարգում մեկ հաղթանակ տարավ, այնուհետեւ պարտություն կրեց եւ առանց մեդալի մնաց Արտակ Թորոսյանը։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիան ներկայացնող Սոս Խաչատրյանը։
100 կգ քաշային կարգում հանդես կգա Գոռ Կարապետյանը։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.