Սկսվել է Հայաստան - Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը

12:08   31 հոկտեմբերի, 2025

Սկսվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան - Հունգարիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Հունգարիա խաղի ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

 Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

 Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.