18:58 29 հոկտեմբերի, 2025Լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թոռը ոչ ոքի է ավարտել մենամարտն IBA Pro մրցաշարում, որն անցկացվել է Ֆիլիպիններում։
Ամերիկացի Նիկո Ալի Ուոլշը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 72,3 կգ քաշային կարգում մենամարտել է Թաիլանդի ներկայացուցիի Կիտիսակ Կլինսոնի հետ։ 8 ռաունդից հետո մրցավարները հաղթողի չեն նշել։
Նիկո Ալի Ուոլշը 15-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում, որը սկսել է 2021թ․ օգոստոսին։ Նա տարել է 11 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Մեկ մենամարտ էլ համարվել էր չկայացած։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.