00:47 25 հոկտեմբերի, 2025Իտալիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Միլանը» տանը մրցեց «Պիզայի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 ։
7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։
Հյուրերից աչքի ընկան կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն եւ անգոլացի հարձակվող Մբալա Նզոլան։
«Միլանի» երկրորդ գոլը խփեց շվեյցարացի պաշտպան Զաքարի Ատեկամեն։
«Միլանը» 17 միավորով առաջատարն է, «Պիզան» 4 միավորով 18-րդն է։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Միլան» - «Պիզա»՝ 2:2 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաու, 7, Զաքարի Ատեկամե, 90+3 - Խուան Կուադրադո, 60, 11մ, Մբալա Նզոլա, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.